ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանում անշարժ գույքի գրավադրմամբ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից վարկ ձեռք բերելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, որպեսզի վարկը չմերժվի: Եւ եթե չկա չմերժման որոշում, ինչքա՞ն ժամանակում պետք է վարկ տրամադրվի: Շահեն Կարապետյան, 46 տարեկան, ք. ՎարդենիսՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի գրավադրման դեպքում «ՎՏԲ-Հայաստան  Բանկ» ՓԲԸ-ում սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը`1-ին փուլ`1. Վարկառուի/գրավատուի անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները2. Անշարժ գույքի սեփականության վկայականը3. Այլ վարկառուների  մոտ վերջին 12 ամիսների ընթացքում ունեցած (գործող/մարված) վարկերի վարկային հաշիվների քաղվածքները:1-ին փուլի նախնական դրական պատասխանը ստանալուց հետո (առավելագույնը 4 աշխատանքային օր) հաճախորդը պետք է ներկայանա 2-րդ փուլին: 2-րդ փուլ`4. Գնահատման ակտ5. Բնակության վայրի տեղեկանք6. Անշարժ գույքի ձեռքբերման հիմքը (բացառությամբ սեփականաշնորհման դեպքի)7. Վարկառուի/գրավատուի ամուսնության վկայականը (առկայության դեպքում)2-րդ փուլի փաստաղթերը ներկայացնելուց հետո պատասխանը տրվում է 1 աշխատանքային օրում:«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն` Ա. Խաչատրյան:«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատելով բանկից ստացված պատասխաններից, ՀՀ քաղաքացիները առավելագույնը մեկ շաբաթում կարող են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության պարագայում վարկ ստանալ: Բայց ՀՀ քաղաքացին դժգոհում էր, որ մոտ 20 օր է, ինչ Վարդենիսի ՎՏԲ-ից չի կարողանում իր վարկը ստանալ: Անընդհատ այդ գործընթացը ձգձգվում է: Չնայած, պետք չէ զարմանալ, որ բանկային կառույցներից ՀՀ քաղաքացիները դժգոհում են: Հայտնի իրողություն կա. այսօր Հայաստանում բանկային համակարգից գոհ են միայն երկու պաշտոնյա. ՀՀ վարչապետն ու Կենտրոնական բանկի նախագահը:




Լրահոս