Մինչ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը` էլէներգիայի թանկացման մասին որոշումը կկասեցվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, որ այդ յոթ դրամն օդից է եկել: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո այս մասին նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այնտեղ որևէ չարաշահում, որևէ աշխատավարձի հարց չի եղել», – նշեց նա, հավելելով, որ միջազգային աուդիտի իրականացումն արդեն իսկ դրական է:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մինչ աուդիտի ավարտը կկասեցվի՞ սակագինը, Շարմազանովը նշեց, թե ինքը չէ այն պաշտոնյան, ով պետք է հայտարարի որոշման կասեցման մասին: «Ամեն ինչ իր ժամանակին»- խորհրդավոր պատասխանեց նա:

Շարմազանովն այդպես էլ չնշեց, թե ինչ է լինելու ցուցարարների հետ և արդյոք իրենք թողնելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան կրկին փակ լինի:




Լրահոս