Նոր Սահմանադրության ընդունումից հետո կունենանք 100 տոկոս «մեծամասնական» ընտրություն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից եւ նոր Սահմանադրության ընդունումից հետո, որով կամրագրվի 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցումը, փոփոխությունների կենթարկվի Ընտրական օրենսգիրքը, որտեղ եւս կֆիքսվի անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, բայց մի նրբությամբ, որ քվեարկությունը լինելու է ռեյտինգային: Այսինքն շատ ձայն ստացած պատգամավորները բարձրանալու են ցուցակի վերջին հորիզոնականներից, իսկ քիչ ստացվածները իջնելու են ներքեւ:

Մեր տեղեկություններով՝ հանուն 100 տոկոս համամասնական ընտրակարգի պայքարողները հիմա հասկանում են, որ նման կարգի համակարգի ներդրման դեպքում մեծամասնական է դառնալու ամբողջ ընտրական համակարգը, քանի որ ռեյտինգային քվեարկության դեպքում ընտրություններում ֆինանսական ռեսուրսի կիրառման ազդեցությունը զգալիորեն կմեծանա, իսկ փողը գտնվում է հիմնականում ՀՀԿ-ականների մոտ, եւ նրանք ավելի մեծ հնարավորություն կստանան խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս