Սարդարապատ համայնքում բացվել է Beeline-ի դիլերական գրասենյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 հուլիսի 2015 թ., Երևան: Beeline-ը հայտարարում է Արմավիրի մարզում վաճառքի և սպասարկման դիլերական գրասենյակի բացման մասին: Գրասենյակը գտնվում է Սարդարապատ համայնքում, Աբովյան 88 հասցեում: Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-ուրբաթ` ժամը 10:00-ից մինչև 19:00-ն առանց ընդմիջման:

«Բարելավելով և ընդլայնելով վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցը Beeline-ը ձգտում է ավելի մոտ դառնալ հաճախորդներին երկրի բոլոր շրջաններում: Հավատարիմ այս ռազմավարությանը` Արմավիրի մարզում գործող չորս սեփական Beeline գրասենյակներից բացի, մենք բացում ենք ևս մեկ դիլերական գրասենյակ: Նոր գրասենյակի շնորհիվ մեր պարզ և հարմար ծառայություններն ավելի հասանելի կդառնան Սարդարապատ համայնքի և մոտակա բնակավայրերի բնակիչներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր դիլերական վաճառքի և սպասարկման գրասենյակում հաճախորդները կարող են ձեռք բերել SIM-քարտեր, միանալ լայնաշերտ Hi-Line ինտերնետի ծառայություններին, լիցքավորել հաշիվը, ձեռք բերել հեռախոսներ և պլանշետներ, ինչպես նաև իրականացնել կոմունալ և այլ վճարումներ: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական  վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 50-ը` մարզերում, իսկ 27-ը` Երևանում։




Լրահոս