Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի առողջական վիճակը սրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի`Քանաքեռցի Տույի ձեբբակալման 72 ժամը, և նախաքննական մարմինը դատարանին միջորդություն է ներկայացնելու նրա հանդեպ խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու համար, բայց միջնորդությունը դեռ չի քննարկվել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Վերջինս նաև նշեց, որ Արթուր Ղազարյանի մոտ առկա են առողջական խնդիր: «Արդեն 5 անգամ շտապ օգնություն է եկել ձերբակալվածների պահման վայր: Նա տարիներ առաջ մի քանի վիրահատությունների է ենթարկվել: Գանգուղեղային տրավմա է տարել, աչքի ծանր վիրահատություն: Նա դեղորայքային մշտակա բուժման տակ է: Եվ հիմա այս պայմաններում նրա առողջական վիճակն ավելի է սրվել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Վերջինս հավելեց, որ Արթուր Ղազարյանի անձնական բժիշկը ևս զննել է նրան, սակայն մշտապես գտնվել բժշկի մշտական հսկողության ներքո, անհնար է.«Նրա անձնական բժիշկը կարող է միայն ժամանակ առ ժամանակ նրան  զննել»:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության նյութերի` Երեւան քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ:




Լրահոս