Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1955 թ. ծնված Միհրան Տ.-ին:
Նա 2014 թ. սեպտեմբերի 10-ից Վրաստանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով: