Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին գրում է Trend-ը` հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրությունը:
Ջալիլաբադի շրջանում արված օպերատիվ-հետախուզական աշխատանքների շնորհիվ Թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության բաժնի և Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից կանխարգելել է մի խումբ անձանց՝ Իրանի կողմից Ադրբեջանի սահմանը հայտելու փորձը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինված դիմադրություն ցուցաբերելով, խումբը նահանջել է Ադրբեջանի սահմանից: Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է 4 կգ ու 425 գրամ ափիոն: