Գնաճը շարունակվում է. պարենային ապրանքների գնաճը կազմել է 5,5 տոկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը շարունակում է նախատեսվածից ավել մնալ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա յոթ ամիսների գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 5 տոկոս:

Օրինակ՝ պարենային ապրանքների գնաճն այս տարվա հուլիսին, անցած տարվա համեմատ, կազմել է 5.5 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը՝ 6.9 տոկոս, տնային գործածության ապրանքներինը՝ 10.5 տոկոս, մշակույթի ապրանքները եւ ծառայությունները՝ 9.9 տոկոս:

Ի դեպ, հացամթերքի ոլորտում նույնպես գնաճ է արձանագրվել. այն այս տարվա հուլիսին կազմել է 7.7 տոկոս, հրուշակեղենի ոլորտում՝ 15.5 տոկոս:




Լրահոս