Վալերի Պերմյակովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման. վճիռը հրապարակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում գտնվող 5-րդ կայազորային ռազմական դատարանում քիչ առաջ հրապարակվեց Վալերի Պերմյակովի  գործով դատարանի որոշումը: Ինչպես Գյումրիից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Պերմյակովը դասալքության համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազը հրապարակել էր Պերմյակովի գործով եղած ապացույցները: Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացություններից պարզ էր դարձել, որ Պերմյակովը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի: Ըստ այդ եզրակացությունների, նա ագրեսիվ վարք կամ թմրանյութերից կախվածություն չունի և պիտանի է ծառայության:




Լրահոս