Յունուս ամուսնական զույգը դատապարտվել է 15.5 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է Լեյլա ու Արիֆ Յունուսների դատավճիռը: Համաձայն դրա՝ Լեյլա Յունուսը դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսինը՝ 7 տարվա ազատազրկման` գույքի առգրավմամբ:

Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խոշոր չափով վնաս հասցնել):

Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.3.2  (խոշոր չափերի խարդախություն), 192.2.2 (ապօրինի ձեռնարկատիրություն), 213.2.2 (հարկերից խուսափել), 320.1 ու 320.2 (փաստաթղթերի կեղծում) հոդվածներով:

Ամուսինների հանդեպ Պետական դավաճանության մեջ մեղադրանքն անցկացվելու է առանձին դատավարությամբ:




Լրահոս