Վարչապետը ՌԴ-ից ժամանած մի խումբ ներդրողների հետ քննարկել է խոշոր ծրագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի  խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը:

Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության եւ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար:




Լրահոս