Իրանը ցանկանում է ռուսական ավիացիոն ու ռազմածովային տեխնիկա գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը հետաքրքրված է ռուսական ավիացիոն ու ռազմածովային տեխնիկայի ձեռքբերման հարցում, ընդ որում կցանկանար ոչ միայն այն գնել, այլ նաև արտադրել սեփական տարածքում, այսօր «Ինտերֆաքսին» հայտարարել է իր ռազմադիվանագիտական աղբյուրը:

«Ներկայում բանակցություններ են տարվում Իրանի կողմից բազմաֆունկցիոնալ Սու-30 կործանիչների և ուսումնամարտական Յակ-130 ինքնաթիռների, ինչպես նաև «Հածանավ» դասի նավերի ու սուզանավերի գնման շուրջ»,- ասել է գործակալության զրուցակիցը ՄԱԿՍ-2015 ավիասրահում:
Ընդ որում, ինչպես նշել է աղբյուրը, «Իրանը ռազմատեխնիկական համագործակցության հարցերում կցանկանար անմիջական գնումներից անցնել համատեղ մշակումների»:




Լրահոս