Բեռլուսկոնին կհամոզի Պուտինին միանալ «ԻՊ»-ի դեմ պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մասնավոր այցով գտնվում է Ռուսաստանում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել Վլադիմիր Պուտինի և Սիլվիո Բեռլուսկոնիի հանդիպումը՝ նշելով վերջիններիս ընկերական հարաբերությունները:

Պեսկովը նշել է, որ Բեռլուսկոնիի՝ որպես եվրոպական մայրցամաքի մեծագույն քաղաքական գործչի, հարուստ փորձի մասին գիտեն բոլորը, և այն կկիրառվի աշխարհում կատարվող իրադարձությունների մասին կարծիքների փոխանակման համար:

Իտալական մամուլն իր հերթին մեծ նշանակություն է տալիս Բեռլուսկոնիի՝ Մոսկվա այցին՝ հույս հայտնելով, որ վերջինիս կհաջողվի Պուտինին համոզել միանալ «ԻՊ»-ի դեմ պայքարին:




Լրահոս