Մարիո Ֆերնանդեսը վերականգնվել է վնասվածքից հետո և վերադարձել ընդհանուր խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը վերականգնվել է վնասվածքից հետո և վերադարձել ընդհանուր խումբ: Նրա մոտ ախտորոշվել էր աջ կոճի հյուսվածքների վնասվածք: Ֆերնանդեսը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Սպորտինգ»-ի դեմ խաղի ժամանակ:

ԲԿՄԱ-ն նոր մարզիչ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ առաջին անգամ էր մարզում անցկացնում: Ֆերնանդեսն ավելի թեթև ռեժիմով է մարզվել, սակայն, ամենայն հավանականությամբ, կկարողանա խաղալ «Զենիթ»-ի հետ:




Լրահոս