Արցախում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշման համաձայն,մասնավորապես սահմանվել են «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները` 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների
համար` 40 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 6(10) կՎ լարմամբ
սնվող սպառողների համար` 46 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 0.38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Նույն որոշման համաձայն, սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի առկայության դեպքում և գործում է`

1) ժամը 22.00­ից մինչև ժամը 06.00­ն` յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին
կիրակի օրվա ժամը 02.00­ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00­ն:

2) ժամը 23.00­ից մինչև ժամը 07.00­ն` յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00­ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00­ն: Որոշումն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հոկտեմբերի 12­ից: Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել իր նախորդ որոշումը՝ «Արցախէներգո» ՓԲԸ­ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու մասին:

Ինչպես նշել է ԼՂՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը էլեկտրաէներգիայի նոր՝ բարձրացված և նախորդ սակագների միջև
առկա տարբերությունը կսուբսիդավորվի պետական բյուջեից: Հանրապետության բնակչությությունը շարունակելու է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց
վճարել նախկին սակագներով, ինչը չի անդրադառնում արտադրատնտեսական նպատակներով սպառման վրա:

Ըստ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանի՝ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը պայմանավորված է դեկտեմբեր ամսից ՀՀ դրամի փոխարժեքի անկմամբ և էլեկտրամատակարարման ապահովման համար ընկերության կատարած ծախսերը եկամուտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:




Լրահոս