Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1997 թ. ծնված Նարեկ Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի և «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական ողորկափող հրացաններ:
***
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Գրիգոր Չ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ: