Եկել է ԼՂ հակամարտության հարցում խաղաղության հասնելու ժամանակը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:
Համանախագահը նշել է, որ խաղաղության ժամանակը եկել է, և ժողովուրդները կտեսնեն, թե ինչպես կփոխվի տարածաշրջանը, եթե մեզ հաջողվի հասնել հակամարտության կարգավորմանը:
Ուորլիքը հույս է հայտնել, որ մինչ տարեվերջ համանախագահներին կհաջողվի կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
«Սեպտեմբերին Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ մենք կփորձենք հստակեցնել հանդիպման օրակարգը, տեղն ու ժամը»,- ասել է ամերիկացի համանախագահը: