Եթե որոշեմ պատգամավոր դառնալ, կմտածեմ` որ կուսակցության ցուցակում լինել. Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին քննարկումները  ընթանում են և դրանք հնարավորություն են տալիս ավելի մանրամասն իմանալ սահմանադրական փոփոխությունների դրական և բացասական կողմերի մասին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ սկզբունքային դեմի խնդիր ես չեմ տեսնում, հետագան ցույց կտա», – նշեց նա:

Մեր հարցին, թե ինչպես եք տեսնում հետագայում ձեր ապագան, Մարտուն Գրիգորյանը նշեց. «Իմ ապագան ես կորոշեմ, թե որտեղ եմ ես ինձ տեսնելու: Եթե որոշեմ` մասնակցեմ հաջորդ ընտրությունների, մնացած հարցերի պատասխանները կլինեն»:

Մարտուն Գրիգորյանը չմանրամասնեց, թե հետագայում իրեն որ խմբակցությունում է տեսնում` կանդամակցի՞ ՀՀԿ-ին, թե կվերադառնա ԲՀԿ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան , Հովսեփ Հովսեփյան




Լրահոս