Առանց ՌԴ այսօր չի կարելի լուծել ոչ մի կարևոր խնդիր. Հռոմի պապ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանց Ռուսաստանի այսօր չի կարելի լուծել ոչ մի կարևոր համաշխարհային խնդիր: Կուբայով ճամփորդելու ժամանակ ինքնաթիռում նման հայտարարություն է արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՏԱՍՍ-ի լրագրողին: Ֆրանցիսկոսը նաև բարձր է գնահատել Սուրբ գահին կից ՌԴ դեսպանության հետ Վատիկանի համագործակցությունը:

Հավելենք, որ արդեն այսօր Հռոմի պապը կայցելի ԱՄՆ, որտեղ օդանավակայանում նրան կդիմավորեն Բարաք Օբաման ու նրա տիկինը՝ Միշելը: ԱՄՆ այցի ընթացքում Ֆրանցիսկոսը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին, որտեղ հանդես կգա ելույթով:




Լրահոս