Արազ Օզբիլիսը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում Մոսկվայի «Սպարտակ»-ը հանդիպել էր Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ին և առավելության հասել 7։0 հաշվով։ Դա մոսկովյան ակումբի պատմության ամենախոշոր հաղթանակն էր Ռուսաստանի Գավաթում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել էր թիմի մեկնարկային կազմում և 2 գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ: Վնասվածքից վերականգնվող Յուրա Մովսիսյանը չէր հայտավորվել հանդիպմանը:

«Սպարտակը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որի ուղեգիր են նվաճել նաեւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Բաշկիրիայի «Ուֆան», Մոսկվայի «Լոկոմոտիվը», Գրոզնիի «Թերեկը» եւ Կրասնոդարի «Կուբանը»:

Ռուսաստանի գավաթի խաղարկություն, 1/16 եզրափակիչ

«Վոլգա» (Նիժնի Նովգորոդ) – «Սպարտակ» (Մոսկվա)՝ 0։7

Զե Լուիշ, 6, 26, Իվելին Պոպով, 21, 45+1, Սերդար Տասկի, 51, Ալեքսանդր Զոտով, 54, Արաս Օզբիլիս, 70




Լրահոս