Պենտագոնի համար ոչ այնքան հաճելի տեղեկատվական արտահոսք է գրանցվել՝ շնորհիվ Daily Telegraph թերթի, տեղեկացնում է НТВ-ին:
Ինչպես հայտնում է հրատարակչությունը, ԱՄՆ կողմից նախապատրաստում անցած սիրիական ընդդիմության 75 մարդուց բաղկացած հերթական խումբը ռազմաճակատ է տեղափոխվել ու միանգամից անցել «Ջաբհատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմը, որը մարտնչում է «Իսլամական պետության» հետ կողք կողքի:
Այսպիսով՝ իսլամիստների ձեռքում հայտնվել է սպառազինության զգալի արսենալ, այդ թվում նաև զրահամեքենաներ, ինչպես նաև նոր մարտիկներ, որոնք վարժեցվել են ԱՄՆ բանակի լավագույն հրահանգիչների կողմից: Twitter-ում ծայրահեղականների առաջնորդը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին ճակատագրի նման նվերի համար ու խնդրել է ապագայում նոր զորավիգ ուժեր ուղարկել: