Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քիչ առաջ հրավիրել է շտապ խորհրդակցություն, երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դժբախտ միջադեպով պայմանավորված, Մայրաքաղաքի օրվա տոնակատարության կազմակերպման և անցկացման միջոցառումների ծրագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը: «Նախատեսված տոնական միջոցառումները չեն կայանալու»,- հակիրճ ասել է նա: