Բաքուն անտարբերություն է ցուցաբերում իր ժողովրդի անվտանգության նկատմամբ. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ։ Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները Ադրբեջանը խոշոր տրամաչափի զինատեսակներ է օգտագործում ինչպես Լեռային Ղարաբաղի սահմանագծին, այնպես էլ ՀՀ Տավուշի մարզի սահմանային գոտում: Միջազգային իրավունքի սկզբունքի խախտման պատճառով զոհերի շարքում են նաև խաղաղ բնակիչները: Չորս զինվորներ, ովքեր գտնվում էին հինգ կմ հեռու առաջնագծից եւ զբաղվում էին իրենց առօրյա գործունեությամբ սպանվել են: Իսկ մեկ օր առաջ երեք կին, լինելով իրենց սեփական տանը՝ սեփական այգում, իրենց հարազատների ներկայությամբ սպանվեցին: Ես անձամբ իմ գործընկերների հետ այցելել եմ այդ տարածքները և տեսել ավերվածությունները»,- նշեց նա:

Նրա հավելեց, որ այս այս սադրանքների միջոցով Բաքուն անտարբերություն է ցուցաբերում ինչպես մարդու կյանքի նկատմամբ, այնպես էլ իր սեփական ժողովրդի անվտանգության նկատմամբ: «Խնդրում եմ, որ Վեհաժողովը իր ուշադրությունը սևեռի Ադրբեջանի պահվածքի վրա և միջոցներ ձեռնարկի, քանի որ ակնհայտ է, որ հենց ադրբեջանական կողմն է սադրում նոր լարվածություն սահմանին եւ ողջ պատասխանատվությունը հետագա զարգացումների համար կրելու է Ադրբեջանը: Կցանկանայի նշել նաեւ, որ Հայական Բանակը ի զորու է պաշտպանել մեր սահմանները , ինչը մեր Բանակը բազում անգամ ապացուցել է»,- եզրափակել էՆաիրա Զոհրաբյանը:




Լրահոս