Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Մասնագետները Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերել են բժշկական խորհրդատվություն: Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից:
Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է: