Կոկա-Կոլան հովանավորում է գիրացումը. The Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոկա-Կոլա ընկերությունը միլիոն ֆունտ է ծախսել բրիտանացի գիտնականների հետազոտության վրա, որը հերքում է գիրացման և գազավորված ըմպելիքների օգտագործումը, հայտնում է The Times-ը:

Պարբերականը պնդում է, որ ընկերությունը ոչ միայն ֆինանսավորում է գիտական նախագծեր, այլև կաշառել է կառավարության ներկայացուցիչներին, ովքեր զբաղվում են առողջապահության խնդիրներով: Իրենց ելույթներում նրանք կասկածի տակ էին դրել այն փաստը, որ Կոկա-Կոլան և նմանատիպ ըմպելիքներ ավելորդ քաշի առաջացման պատճառ են հանդիսանում:

Միևնույն ժամանակ մի շարք փորձագետ սննդաբաններ նշում են, որ հենց շաքարի ավելցուկը ճարպակալման է հանգեցնում: Մեծ Բրիտանիայում հիվանդությունները, կապված ճարպակալման հետ, ամեն տարի մահվան են հանգեցնում ավելի քան 50 հազար մարդու:

Փորձագետները կոչ են արել հարկեր սահմանել սննդի մեջ շաքարի պարունակման համար, սակայն կառավարությունը մերժել է տվյալ առաջարկությունը:




Լրահոս