Հրապարակ. Աչք են դրել Վազգեն Մանուկյանի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի է ունենալու Հանրային խորհրդի ապագա կարգավիճակին նվիրված մինի-նիստ: Հուլիսի 1-ին լրանում է Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը. ՀԽ-ն պետք է գործեր 4 տարի ժամկետով: Այս օրերին աշխատանք է տարվում նոր ձև և բովանդակություն հաղորդել այդ մարմնին: Սերժ Սարգսյանն առաջարկել է ընդարձակել խորհրդի լիազորությունները` որպես քաղաքացիական հասարակությունը, ինստիտուտները ներկայացնող մարմին` ընդհուպ օրենսդրական կարգավորում: Կա երկու տարբերակ` կամ օրենքի նախագիծ մշակել, կամ նախագահի հրամանագրով ուժեղացնել Հանրային խորհուրդը: Խնդրով զբաղվում է Աժ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը: Ըստ այդ նախագծի` Հանրային խորհուրդն այլևս Աժ-ում, կառավարությունում, ինչպես նաև համապատասխան պետական կոմիտեներում կունենա ներկայացուցիչ` կարծիք և եզրակացություն հայտնելու համար: Սպասվող փոփոխությունները ՀԽ-ն բավականին գրավիչ են դարձրել շատերի համար, որոշ տեղեկություններով` այն ղեկավարելու ցանկություն շատերի մոտ կա, սակայն, “Հրապարակի”ե տեղեկություններով, Վազգեն Մանուկյանը շարունակելու է պաշտոնավարել:




Լրահոս