Հոկտեմբերի 14-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ծիլքար-Սպիտակ հատվածի 2-րդ կմ-ում ամբողջությամբ այրվում է «Տուրտրանֆլեքս» ՍՊԸ-ին պատկանող «Ռենո» մակնիշի 576 LT 62 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Մ.) բեռնատար ավտոմեքենայի (բեռնված ցորենով և ալյուրով) վարորդի խցիկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել՝ 03.14-ին: