Հայաստանը դիտարկում ենք որպես ճանապարհ դեպի Ռուսաստան և Ասիա. իրանցի գործարար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 60 իրանցի գործարար այսօր Հայաստանում  մասնակցում էին Իրան-Հայաստան գործարար համաժողովին:

Իրանի առեւտրի պալատի նախագահ Մոսեն Ջալալփուրին լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն չի գոհացնում 80 մլն դոլարի ներկրումն ու 200 մլն դոլարի արտահանումը:

Նրա խոսքով` եկամտաբեր առևտուր իրականացնելու համար կարևոր է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:  «Մենք Հայաստանը որպես 3 մլն-անոց շուկա չենք դիտարկում: Այն մեզ համար ճանապարհ է դեպի Ռուսաստան և Ասիա»,- ասաց Մոսեն Ջալալփուրին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս