«Իսլամական պետության» կողմից ռուսական A321-ի մեջ ռումբի տեղադրման մասին վարկածը հայտնվել է առգրավված բանակցությունների արդյունքում, հայտնել են AP աղբյուրները: Վթարին «Իսլամական պետության» ներգրավվածությունը հաստատել են եվրոպական հատուկ ծառայություններում, փոխանցում է Rbc-ն:
Ամերիկյան հետախուզությունը ևս դիտարկում է ինքնաթիռում ռումբի տեղադրման վարկածը: Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր, որ դիտրակվում են վարկածներ, որ ինքնաթիռում պայթուցիկ սարքը կարող էր հայտնվել ցամաքային աշխատակիցների, բեռների մշակման հարցով օպերատորների կամ այլ ցամաքային անձնակազմի կողմից:
Նախօրեին «Իսլամական պետության» ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Եգիպտոսում ռուսական A321 ինքնաթիռի կործանման համար պատասխանատվությունը: Ահաբեկիչները հայտնել են, որ իրենք են ինքնաթիռի կործանման հեղինակը, սակայն չեն ասի, թե ինչպես են իրականացրել ահաբեկչությունը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան