«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել. փոխանցում է Gazeta.ru-ն:
4-րոպեանոց տեսանյութում ցուցադրված են 60 երկրների դրոշներ, որոնք ներառված են ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայում: Տեսանյութը կոչված է վախեցնել կոալիցիայի անդամ երկրներին:
Նշվում է, որ հակաահաբեկչական կոալիցիայում են հայտնվել երկրներ, որոնք կապ չունեն սիրիական կոնֆլիկտի հետ, այդ թվում՝ Լեհաստանը, Լիտվան, Մոլդովան և Ուկրաինան:
Տեսանյութը հեռացվել է YouTube-ից և Vimeo-ից:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ահաբեկիչները զենք են գնում Ուկրաինայից միջազգային հանցավոր խմբավորման միջոցով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան