Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը քիչ առաջ բավարարեց ՀՀ ԱԱԾ միջնորդությունը Երևանում վնասազերծված զինված հանցավոր խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու մասին:
Ա. Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը հետագա գործողությունները կձեռնարկի միայն իր պաշտպանյալի հետ համաձայնեցնելուց հետո:
Այս պահին շարունակվում է դատարանի փակ նիստը, որի ընթացքում կորոշվի մյուս ձերբակալվածների խափանման միջոցը: