Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ,Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարանե գործակալության կողմից 06.05.13թ.-12.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով.
Ոսկի` գնման գին`17980.04 (+508.22), բացթողնման գին` 19543.52 (+552.41),
Արծաթ` գնման գին` 295.16 (+10.96), բացթողնման գին` 320.83 (+11.92),
Պլատին` գնման գին` 18330.43 (+794.28), բացթողնման գին` 19924.38 (+863.35),
Պալադիում` գնման գին` 8485.39 (+250.89), բացթողնման գին` 9223.25 (+272.71):
Նյու Յորքի Comex ապրանքային բորսայում ոսկու ունցիան (31.1 գրամ) անցյալ շաբաթվա վերջերից կայուն սակարկվում է 1460 դոլարից բարձր մակարդակում: Ասիական բորսաներում ոսկու ունցիայի գինն այսօր հասել է մինչեւ 1480 դոլարի: