Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանից արտահանվել են 46.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 24%-ով: Միեւնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալն աճել է շուրջ 4%-ով եւ կազմել 83.8 մլն ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 13%, իսկ ոչ թանկարժեք մետաղներինը եւ դրանցից պատրաստված իրերինը՝ շուրջ 24%:
ԱՃԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ