Մղարթում համայնքապետի ընտրության համար երկու ՀՀԿ-ական է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. հունվարի 24-ին Լոռու մարզի Մղարթ համայնքում տեղի կունենան ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են, երկուսն էլ ՀՀԿ-ական:

Նրանցից մեկը Մղարթի հիմնական դպրոցի ուսուցչուհի Մամաջանյան Արմինեն է, մյուսը` Մղարթի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սուքիասյան Հրաչյան: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են:

Նշենք, որ արտահերթ ընտրության հարցն առաջացել է Մղարթ համայնքի նախկին ղեկավար Վաչագան Նավասարդյանի մահից հետո:




Լրահոս