ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ մայիսի վերջին՝ տարածաշրջանային այցի ժամանակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հստակ պայմանավորվածություն ձեռք բերեն ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ նախնական փաստաթղթի ստորագրման ժամկետների շուրջ: Ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ համընդհանուր փաստաթղթի մասին է, որը տեւական ժամանակ է` քննարկվում է բանակցությունների ժամանակ: Արդեն գրել էինք՝ քանի որ Հայաստանում ընտրություններն ավարտվել են, իսկ Ադրբեջանում էլ հոկտեմբերին են կայանալու նախագահական ընտրություններ, Արցախի հարցով միջնորդները ջանում են կարգավորել խնդիրը: Երեկ? Լեհաստանի Կրակով քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած հանդիպման ժամանակ, նույնիսկ ֆինանսական օժանդակության հարց է քննարկվել, եթե զարգացումները գնան հանգուցալուծման ճանապարհով: Առայժմ անհայտ է, թե Հայաստանն ինչ կորուստներ կկրի այդ պայմանավորվածության արդյունքում, բայց որ ազատագրված տարածքների առնվազն մի մասը կկորցնենք, գրեթե անխուսափելի է:
“Ժողովուրդ” թերթի 543 համար




Լրահոս