Այսօր՝ մայիսի 31-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 18 տան բնակիչը մի քանի օր է չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ԱԻՆ նախարարության թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը, ովքեր բացելով տան դուռը՝ ննջասենյակի հատակին հայտնաբերել են 50 ամյա Տիգրան Պողոսյանի դին: Փրկարարների կանչով ժամանել են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, դատական բժիշկը և փորձագետը: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Բնակարանում հայտնաբերել են դի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ