«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվարի 12-ին նշանակված «Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: Պատճառն այն է եղել, որ պարտատերերի պահանջների ցուցակը մինչ այդ չի հաջողվել հաստատել:
Պարտատերերի ժողովը հետաձգվել և նշանակվել է փետրվարի 16-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենք առաջիկայում պատրաստվում են առողջացման ծրագիր ներկայացնել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.