Իրանը Եվրոպայի համար նավթի գին է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը Եվրոպայի համար նավթի գին է սահմանել: Iran Heavy տեսակի նավթի մեկ բարելի գինը 1,25 դոլարով ավելի էժան է, քան Սաուդյան Արաբիայից մատակարարվող նավթի գինը:

Նավթի այդ տեսակը կսկսի մատակարարվել պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ, գրում է Bloomberg-ը:

Qamar Energy-ի ղեկավար Ռոբին Միլսը կարծիք է հայտնել, որ Իրանը կպահի ցածր գներն այնքան ժամանակ, մինչև չզբաղեցնի շուկայում իր դիրքը: Թեհրանը պլանավորում է մեծացնել նավթի մատակարարման ծավալները կարճ ժամկետում:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Brent տեսակի նավթի գինն աճել է 5 տոկոսով: Այսօր մեկ բարելի գինը կազմում է 31,59 դոլար, որը 5,11%-ով ավել է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս