Այս պահին Սիրիան սպասում էր 5 տարի: Այսօր կեսգիշերից ուժի մեջ կմտնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված հրադադարի ռեժիմը: Պաշտոնական Դամասկոսը և ավելի քան 100 ընդդիմադիր խմբավորումներ արդեն հայտարարել են համաձայնագիրը պահպանելու իրենց պատրաստակամության մասին, գրում է Vesti.ru-ն:
Սիրիան հաշվում է ժամերը, իսկ դիվանագետների հայտարարություններում զուսպ լավատեսություն կա: Մեկ րոպեում կարող է ավարտվել քաոսը, սակայն դա կախված կլինի թե՛ սիրիական քաղաքական ուժերի, թե՛ արտաքին խաղացողների պատասխանատվությունից:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պարզաբանում է. «Անկասկած, դա չի նշանակում, որ ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի: «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ խմաբավորումների վրա հրադադարը չի անդրադառնա: Հաջողությունը կախված կլինի համաշխարհային հանրության կողմից ընդունված որոշումն իրականացնելու կարողությունից: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը կրկին իր խաղն է առաջ տանում: Սիրիայում բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը»:
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերն այսօր դրական են համարում Սիրիայի հարևան երկրների մեծամասնությունը: Մի շարք փորձագետներ Ռուսաստանի դերն ամենակարևորն են համարում:
Փետրվարի 27-ի կեսգիշերին պետք է հայտնվի նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը: Իսկ Ժնևում միջսիրիական բանակցությունները, որոնք դադարեցվեցին փետրվարի սկզբին, կարող են վերսկսվել մարտի 7-ին: Սիրիական բանակն այժմ լիովին պատրաստ է հրադադարի ռեժիմի սահմանմանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան