![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/avto-472x265.jpg)
Հարգելի համաքաղաքացիներ,
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին` ժամը 06:00-20:00 ընկած ժամանակահատվածում կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձև և Ուրուգվայի անվան հրապարակից մինչև Հրազդանի կիրճ՝ Երևան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: