Սիրիայում Ասադի և Պուտինի զորքերը խաղաղ բնակիչների են սպանում. Amnesty International

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զորքերը Սիրիայում պարբերաբար ռմբակոծում են հիվանդանոցներն ու քաղաքացիական ենթակառուցվածքները՝ սպանելով խաղաղ բնակիչների: Այս մասին հայտարարել է Amnesty International (AI) իրավապաշտպան կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման հարցով տնօրեն Տիրանա Հասանը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ ընդդիմության կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում հարվածների գլխավոր թիրախը հենց բուժհաստատություններն են եղել: «Դա ռազմավարության մի մասն է, որը մշակվել է Մոսկվայի և Դամասկոսի կողմից»,-ընդգծել է Հասանը:

Սիրիացի իրավապաշտպանների տվյալների համաձայն՝ 2015թ. սեպտեմբերից, երբ Ռուսաստանը սկսեց իր ռազմական օպերացիան Սիրիայում, ռուսական և սիրիական ուժերի ռմբակոծությունների տակ հայտնվեցին առնվազն 27 հիվանդանոց:

Իրավապաշտպանները հայտնում են նաև ռուսական ավիահարվածների հետևանքով ավելի քան 1700 քաղաքացու, այդ թվում 429 երեխայի մահվան մասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս