Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 13 զբոսաշրջային ընկերություններ մարտի 9-13-ը Գերմանիայի մայրաքաղաքԲեռլինումմասնակցում են ՛՛ITB’2016՛՛ զբոսաշրջայինամենամյամիջազգայինցուցահանդեսին: ՛՛ITB’2016՛՛-ը 50-րդն է իր պատմության ընթացքում և հոբելյանական ցուցահանդեսին շուրջ 10 000 մասնակիցներ է հավաքել 5 մայրցամաքի 185 երկրներից: Կազմակերպիչներն այս տարի մասնավոր հատվածիցմոտ 200 000 այցելուների են սպասում, որոնց շարքում նաև՝ խոշոր գնորդների:
Հայկական ընկերությունները՝«ԱրքայադուստրՄանե», «Էլիտար», «ՎիվաՏուր», «ՆուեվաՎիստա», «ԼևոնԹրավելԵրևան», «ՍակվոյաժԹրավելԳրուպ», «ՋեոգրաֆիկԹրավելՔլաբ», «Ինտուր», «Սաբերատուր-Սևան», «ԱրմենիաԹրավել + Մ», «Գերմինպեքս», «Արմինիուս» և «ՆատուրաՏուր», ցուցահանդեսին կներկայացնեն մեր երկրի զբոսաշրջային բազմազան ուղղություններ և հարաբերական առավելությունները: Այսօր ցուցահանդեսի բացման օրը կազմակերպվել է հայկական «ԱրմԱս» գինու համտես:
«Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են նաև փորձագետների դասախոսություններ, շնորհանդեսներ, ընդունելություններ, քննարկումներ, որոնք նույնպես, կարծում եմ, կարող են օգտակար լինել հայկական զբոսաշրջային ընկերությունների համար: Նրանք կարող են ծանոթանալ և հետագայում իրենց գործում կիրառել ոլորտի նորարարությունները, նոր գործարար կապեր ստեղծել, իսկ հետո նաև զբոսաշրջային նոր գրավիչ ուղղություններ կազմել դեպի Հայաստան»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: