Հայաստանում կստեղծվեն էկոլոգիական միջանցքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեորգի Սանատիրաձեին:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է երկու հարց:
KFW բանկի ֆինանսավորմամբ եւ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի միջոցով Կովկասում սկսվելու է էկոլոգիական միջանցքների ձեւավորմանն եւ կառավարմանը ուղղված նոր ծրագիր:
Ծրագրի նպատակն է ստեղծել ներքին եւ միջպետական էկոլոգիական միջանցքներ՝ պահպանվող տարածքների միջեւ: Որպես առաջին փուլ Հայաստանի համար քննարկվում է մեր երկրի հարավային մասի (Սյունիքի մարզ) պահպանվող տարածքների միջեւ էկոլոգիական միջանցքների ստեղծումը, որով առավել արդյունավետ կդառնա կենսաբազմազանության պահպանությունը՝ այդ թվում նաեւ կենդանիների անվտանգ տեղաշարժը:
Ծրագիրն առանձնանում է նրանով, որ էկոլոգիական միջանցքների կառավարումն իրականացվելու է հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները եւ որի շրջանակներում առաջին անգամ կներդրվի սոցիալական աջակցության համակարգ այն համայնքների համար, որոնք կներառվեն էկոլոգիական միջանցքների տարածքներում:
,Բնապահպանության նախարարությունը եւ անձամբ ես կարեւորում ենք ծրագրի բնապահպանական նշանակությունը եւ դրա սոցիալական ուղղվածությունը, քանի որ այն բնական ռեսուրսների կայուն կառավարման եւ կենսապաշարների վրա ճնշման թուլացման նոր հնարավորություն կընձեռիե,- նշել է նախարար Հարությունյանը:
Բնապահպանության նախարարը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նաեւ ,Դիլիջանե ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է ,Դիլիջանե Ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության եւ բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ:
Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ եւ հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր:




Լրահոս