Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ին:
Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով իր երկրորդ գոլը հեղինակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո: Վերջինս դորտմունդցիների մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 72-րդ րոպեին: