Եղեգիս գետից դուրս բերեցին 15-ամյա տղայի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզել է այսօր՝ հուլիսի 15-ին Եղեգիս գետում խեղդված երեխայի ինքնությունը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վայոց Ձորի մարզում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 17.38-ին հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Շատին գյուղի բնակիչ` 15-ամյա Կարեն Տիգրանյանի դին:




Լրահոս