ՕՐԵՐ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լուրեր տարածվեցին, թե հուլիսի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հանդիպել են: Փորձեցինք տեղեկությունը ճշտել Յուրի Վարդանյանի մամլո խոսնակ Ավետիս Բաբաջանյանից. նա ընդամենը հաստատեց դա: Սակայն ասաց, թե Վարդանյանը չի ցանկանում իրենց հանդիպումից մանրամասներ ներկայացնել: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հուլիսի 9-ին Ծառուկյան-Վարդանյան հանդիպում տեղի չի ունեցել. «Օրեր առաջ նման հանդիպում եղել է, եւ բնական է, որ նման հանդիպումներ պետք է լինեն, որովհետեւ նախկինում եղել են ՀԱՕԿ-ի եւ նախարարության միջեւ արմատավորված արդյունավետ համագործակցության եզրեր եւ այդ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են: Նախկինում տեղի են ունեցել երկու աշխատանքային հանդիպումներ Յուրի Վարդանյանի նախաձեռնությամբ»: Նշենք, որ այս հանդիպումներն ուշագրավ են այնքանով, որ Ծառուկյան-Վարդանյան հակամարտությունը տարիների պատմություն ունի:




Լրահոս