«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնում է Արևմուտքին պայթեցնել Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը:
Էյֆելյան աշտարակը «պայթեցնելու» պահն ահաբեկիչները հրապարակել են համացանցում՝ այն անվանելով «ուղերձ `անհավատ Արևմուտքին խալիֆաթի կողմնակիցներից»:
Տեսանյութում կադրեր են ցուցադրվում լրատվական սյուժեներից, համաշխարհային քաղաքական գործիչների բանակցություններից, արևմտյան ավիացիան, որն, ամենայն հավանականության, ուղևորվում է Սիրիայի օդանավակայան ահաբեկչության դեմ պայքարի համար:
«Մենք կսպանենք ձեզ, որտեղ էլ որ լինեք, մեկը մյուսի հետևից»,- ասում է ահաբեկիչը: