Արամ Դանիելյանը հանդիպում է ունեցել քաղաքի հարավային թաղամասի բնակիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը հանդիպում է ունեցել քաղաքի հարավային թաղամասի բնակիչների հետ:

Այս հանդիպման մեկնարկի պահին ևս Ա. Դանիելյանը խոսել է ապրիլի առաջին օրերին ստեղծված սահմանային լարվածությունների վերաբերյալ, բնակիչներին առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել հրազդանցի հերոս տղաներ Սարգիս Սահակյանի և Վահե Զաքարյանի , ինչպես նաև բոլոր զոհերի հիշատակը:

Հիշյալ հանդիպմանը ևս մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և մարզկենտրոնի բնակիչների հետ զրույցում ընդգծել, որ Հրազդան քաղաքում նախատեսված են բազմաթիվ ու բազմազան արդյունավետ ծրագրեր և այդ ամենի իրագործման արդյունքում տեղի բնակիչները

Այնուհետև Հրազդանի քաղաքապետի թեկնածու Դանիելյանը խոսել է Հրազդան քաղաքում առկա հիմնախնդիրների և վերջիններիս լուծման վերաբերյալ իր և իր թիմի կողմից առաջարկվող ավարտուն ծրագրերի վերաբերյալ:

Դանիելյանն իր խոսքում ընդգծել է, որ «Հրազդան քաղաքի խնդիրներն ամենալավը գիտեն տեղի  գործող իշխանությունները և իրենք են այդ ամենի ամենաարդյունավետ ու որակյալ լուծողները՝ երկրի ու մարզի ղեկավարության աջակցությամբ»:

Թաղամասի բնակիչներն իրենց խոսքում կարևորել են իրականացված աշխատանքների շարունակականությունը և փաստել, որ դրանք կարող են իրագործվել միայն գործող քաղաքապետ Ա. Դանիելյանի միջոցով:

Հրազդան քաղաքի հարավային թաղամասի բնակիչները քաղաքապետ Ա. Դանիեյանի հետ միասին քննարկել են թաղամասում առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու նշել, որ իրենք տարբեր ասպարեզներում նախորդ 14 տարիների ընթացքում նկատել են դրական տեղաշարժեր և այդ իսկ նկատառումով էլ հավատում են, որ Դանիելյանը կկատարի իր բոլոր խոստումները և իրենք կունենան լիարժեք բարեկարգ Հրազդան:

Հանդիպման եկած բնակիչներն իրենց խոսքերում հիշել են մինչև Դանիելյանի պաշտոնավարումը ինչպես քաղաքի կենտրոնական փողոցների, այնպես էլ ներթաղամասյին հատվածների չլուսավորված լինելը, իրենց բնակարաններում ջուր չունենալն ու ոչ բնականոն աղբահանությունը և ընդգծել, որ այդ ամենն այլևս անդառնալի անցյալում է, այսօր քաղաքում համանման շատ խնդիրներ ոլուծված են և իրենք համոզված են, որ առաջիկայում ևս տեսնելու են դրական տեղաշարժեր:

Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Դանիելյանը հանդիպման ավարտին նշել է. «Ապրիլի 17-ին մենք կատարելու ենք մեր քաղաքի կայունության ու նոր որակի առաջընթացի ընտրությունը, և վստահ եղեք, որ այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը բավարար հիմք է նախապատրաստել քաղաքը առաջիկա 4 տարիներին լիարժեք բարեկարգելու համար»:

Ա. Դանիելյանի ընտրական շտաբի

մամուլի ծառայություն




Լրահոս