Ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. մարդատար և բեռնատար «Մերսեդես»-ների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին, ժամը 22.28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 83-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Մերսեդես» մակնիշի 826 EM 61 պ/հ (վարորդ՝ Ա. Ղ., ծնված 1959 թ.) և «Մերսեդես C» մակնիշի 34 MC 365 պ/հ (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1986 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Գ. (ծնված 1991 թ.), Խ. (ծնված 1984թ.) և Տ. (ծնված 1990 թ.) Հ.-ները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ ժամը 00.12-ին «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան օգնել են տեղափոխել քարշակի վրա:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:




Լրահոս