Հայ զինծառայողները Գերմանիայում մասնակցում են բազմազգ զորավարժությանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոհենֆելսում (ԳԴՀ) տեղակայված ԱՄՆ ԶՈՒ միացյալ բազմազգ վարժական կենտրոնում ավարտին է մոտենում «Միաձուլված սուր-2016» բազմազգ զորավարժությունը, որին 2016թ. մարտի 29-ից մասնակցում է նաև ՀՀ զինված ուժերի 32 հոգանոց բժշկական ստորաբաժանումը: Զորավարժությանը ներգրավված են 16 երկրների ընդհանուր թվով մինչև 5,000 զինծառայողներ:

Զորավարժության ընթացքում հայկական կողմն ապահովել է ՆԱՏՕ-ի չափանիշներով 2-րդ մակարդակի բուժօգնություն և բացազատվել ու առաջին անգամ արտերկրում գործարկվել է ՀՀ զինված ուժերի ամերիկյան ԻՄԵԴՍ (EMEDS) համակարգի շարժական դաշտային հոսպիտալը:

1e81eba1-e640-4ecb-ad0f-aa48e974028f

Զորավարժությանը մասնակցող ՀՀ ԶՈՒ բժշկական անձնակազմը մարտական գործողությունների հնարավորինս նմանեցված պայմաններում ցուցաբերել է վիրավորների տարհանման, առաջին բուժօգնության տրամադրման, վիրավորների վիճակի կայունացման, վիրահատական միջամտությունների իրականացման և այլ բժշկական անհետաձգելի օգնություն:

3c781143-eb09-44ea-8d87-d3f38861afee

Զորավարժության ընթացքին հետևելու նպատակով զորավարժության անցկացման վայր է ժամանել նաև Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսը, ով նաև հանդիպում է ունեցել հայ զինծառայողների հետ:

8ded8c1b-5602-4bcb-a73a-dccf57445253

Նշված զորավարժությանը մասնակցությունը նպաստելու է ՀՀ ԶՈՒ ԻՄԵԴՍ շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմի` մարտական պայմաններում անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մասնագիտական հմտությունների խորացմանը և բազմազգ միջավայրում փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը:

84d8f124-5155-4760-bea6-d1a3de89dbd5

bb9def69-5804-468f-ab85-0d7b9ffb00ec

eb4fbc7d-36a7-488d-bbc0-5f9a729efdd3

ff88574e-04f6-4328-9f85-e2433e818b32




Լրահոս